Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԿՀՎ-ն Սաուդյան Արաբիայի արքայազնին համարում է Հաշոգիի սպանության պատվիրատու

ԿՀՎ-ն Սաուդյան Արաբիայի արքայազնին համարում է Հաշոգիի սպանության պատվիրատու
19.11.2018 | 11:40

ԱՄՆ ԿՀՎ-ն հանգել է եզրակացության, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ իբն Սալմանն է տվել The Whashington Post-ի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության հրամանը` գրում է Reuters-ը, հղում անելով հետաքննությանը մերձ աղբյուրներին: Նույն աղբյուրից հայտնի է դարձել` ԿՀՎ-ն ԱՄՆ կառավարությանն է ներկայացրել իր եզրակացությունը, որ հակասում է Էր Ռիադի հայտարարություններին: Հետաքննության նախնական արդյունքները հրապարակել է The Washington Post-ը: Հաշոգին բազմիցս իր հոդվածներում քննադատել է թագաժառանգին: The Whashintgon Post-ը ընդգծում է, որ ԿՀՎ-ի հետաքննությունը թուլացնում է Դոնալդ Թրամփի դիրքերը, որ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների ամրապնդման քաղաքականություն է վարում:
RFI


Հ.Գ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 10-ին հաստատել է, որ գոյություն ունի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում Ջամալ Հաշոգիի սպանության ձայնագրությունը: Թուրքիայի հեռուստատեսությամբ նա ասել է, որ ձայնագրության պատճենը փոխանցել է Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի իշխանություններին: Թուրքական մամուլը բազմիցս գրել է սպանության մեջ թագաժառանգի ուղղակի մասնակցության մասին: Թուրքական որոշ լրատվամիջոցներ և անանուն մնալ ցանկացած պաշտոնյաներ հաստատել են, որ Անկարան ունի սպանության ձայնագրությունը, որ փոխանցել է ԿՀՎ-ի տնօրեն Ջինա Հոսպելին հոկտեմբերի վերջին Թուրքիա այցի ժամանակ: Այնուամենայնիվ, ձայնագրության գոյությունը պաշտոնական հաստատում դեռ չունի: Էր Ռիադը հերքում է թագաժառանգի առնչությունը լրագրողի սպանությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ